News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Բրյուսելը մտադիր է ԱՄՆ պատժամիջոցներից ԵՄ ընկերությունների պաշտպանության հարցով միջոցներ մշակել: Այդ որոշումը ԵՄ ֆինանսական համակարգի եւ կայուն տնտեսության բարձրացման հարցով ռազմավարության մասն է դարձել: Երրորդ երկրների պատժամիջոցները կարող են հետեւանքներ ունենալ ոչ միայն եվրոպական ընկերությունների համար, այլ նաեւ լրջորեն վատթարացնել ԵՄ-ի՝ արտաքին քաղաքական նպատակներն առաջ տանելու ունակությունը, գրում է DW-ը:

Մասնավորապես, Եվրահանձնաժողովը նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ փոխգործակցության փորձը, ով վերջին օրն է անցնակցում այդ պաշտոնում: 2018-ին նա միակողմանի կարգով դուրս է եկել Իրանի հետ միջուկային գործարքից, ինչպես նաեւ կրկին պատժամիջոցներ սահմանել Թեհրանի դեմ: Եվրոպական ինստիտուտներն ու ընկերությունները մտավախություն ունեն, որ իրենք կարող են պատժամիջոցների զոհ դառնալ, եթե շարունակեն բիզնեսը Իրանի հետ:

Ցանկանալով փրկել Իրանի հետ գործարքը՝ ԵՄ-ն հատուկ նշանակության կառույց է ստեղծել, որպեսզի եվրոպական ընկերություններին թույլ տա աջակցել Թեհրանի հետ շփումը: Բացի այդ, գործի կդրվի այսպես կոչված շրջափակող ռեգլամենտը, որը կոչված է պաշտպանելու Եվրամիության ձեռնարկություններին:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
Պետեր Ստանոն մեկնաբանել է ՌԴ որոշումը...
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Ամենաշատ