News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանում թուրքական ապրանքները կարող են փոխարինվել ԵՏՄ երկրների արտադրանքով: «Հնգյակի» երկրները կարող են պայքարել Հայաստանի շուկայում թափուր տեղի համար: Այս մասին ճեպազրույցում ասել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան, հայտնում է «Sputnik-Արմենիան»:

Նա նշել է, որ ներկայումս Միության երկրների մոտ շարունակում է պահպանվել ազգային մակարդակում ապրանքների ներկրման կարգավորման այլ միջոցներ հաստատելու հնարավորությունը, որոնք չեն փոխանցվել Հանձնաժողովի մակարդակին:

Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 20-ի № 1708 որոշումը «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագման ապրանքների ներկրման ժամանակավոր արգելքի մասին» ընդունվել է ազգային իրավազորությանը համապատասխան: Ընդ որում՝ Միության երկրների փոխգործակցությունն ապահովվում է ԵՏՀ Խորհրդի ակտերի համաձայն:

«Միության երկրներից մատակարարումների լոգիստիկայի վերակառուցումը ձեռնարկատերերի համար հեշտ չի լինի՝ հաշվի առնելով համավարակի հետ կապված ընթացիկ իրավիճակը: Այդուհանդերձ, «հնգյակի» երկրները որոշակի շուկաներում թափուր տեղը զբաղեցնելու հնարավորություն ունեն»,- ասել է Մալկինան:

Նրա խոսքով՝ «հնգյակի» երկրները կարող են պայքարել տպագրական ներկերի, թանաքների եւ տուշի շուկաների համար: Դրանից բացի, 2020 թվականի առաջին երեք քառորդում ռուս արտադրողներն արդեն Հայաստան են առաքել 450 հազար դոլարի ապրանքներ: Իսկ Թուրքիան առաքում էր 330 հազար դոլարի ապրանքներ:

Եվս մեկ շուկա է սինթետիկ պոլիմերների հիմքով ներկերի եւ լաքերի շուկան:

Թուրքիան 2020 թվականին առաքել է 2,4 մլն դոլարի ապրանքներ: Ռուսաստանի եւ Բելառուսի առաքումները հասել են 5,7 մլն դոլարի մակարդակի: Ընդ որում՝ 5 երկրներն էլ արտադրում են այդ խմբերի ապրանքներ եւ մատակարարում են երրորդ երկրների շուկաներ (2020 թվականին մատակարարումների ընդհանուր ծավալը կազմել է գրեթե 39 մլն դոլար):

Կազատվի նաեւ լվացող միջոցների շուկան: 2020 թվականին Թուրքիայից մատակարարումները կազմել են 4 մլն դոլարից փոքր-ինչ ավելի: Ընդ որում՝ Ռուսաստանն ու Բելառուսը մատակարարել են 6,6 մլն դոլարի արտադրանք: «Նշեմ, որ մեր բոլոր երկրներն արտադրում են լվացող միջոցներ եւ դրանք առաքում են համաշխարհային շուկա»,- ասել է Մալկինան:

Հայաստանում թուրքական ապրանքների ներկրման արգելքը ուժի մեջ է մտել 2020 թվականի դեկտեմբերի 31-ին: Սակայն դրա մասին հայտարարվել էր դեռեւս 2020 թվականի հոկտեմբերին՝ 2 ամիս առաջ, որ տեղական բիզնեսը, որն աշխատում է թուրքական ապրանքների կամ հումքի առաքմամբ, վերակողմնորոշվելու ժամանակ ունենար:

Նշենք, որ Հայաստանը վերջին տարիներին ամեն տարի Թուրքիայից ներմուծել է 250-270 մլն դոլարի ապրանքներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ