News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Ռազմական գործողություններն ավարչտվել են, բայց ինչպես առիթ ունեցել եմ ասելու, պատերազմն ունի հետցնցումներ: Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր խնդիրն է կառավարել այդ իրավիճակը: Նայեմբերի 9-ից հետո մեր հիմնական խնդիրը Հայաստանի եւ Արցախի շուրջ որոշակի կայունություն ապահովելն է»,-ասաց նա:

Իհարկե, հայտնի դրոշմանիշի հրապարակումն անընդունելի է: Ադրբեջանի ղեկավարությունը վերջերս հաճախ խոսում է հայկական ֆաշիզմի մասին, բայց ակնհայտ է, որ ֆաշիզմի դրսեւորումներ, ընդ որում, նյութական, ապացուցելի դրսեւորումներ մենք տեսնում ենք Ադրբեջանում: Ինչքան ինձ հայտնի է, նմանատիպ դրոշմանիշ եղել է մեկ էլ ֆաշիստական Գերմանիայում եւ ասյ փաստը շատ խոսուն է»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ այստեղ գործ ունեն անելու ոչ միայն կառավարությունը, այլ նաեւ խորհրդարանն ու խորհրդարանական դիվանագիտությունը. «Պետք է այդ դրոշմանիշը ցույց տալ հնարավորինս լայն շրջանակների: Ես նկատի ունեմ միջազգային հանրությանն ու գործընկերներին»:

Վարչապետը տեղեկացրեց, որ այս թեմայի շուրջ խոսակցություն է եղել նաեւ մոսկովյան բանակցությունների ընթացքում. «Ես ասել եմ եւ հիմա էլ կարծում եմ, որ ըստ էության, ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքում այդ տրամաբանության որոշակի զարգացումէ  եղել Ադրբեջանում ի սկզբանե, եւ որին Հայաստանից հնչել են որոշակի արձագանքներ: Ես ուզում եմ նորից ընդգծել ԱԳ նախարարի ասածը Ադրբեջանից հնչող հայտարարությունները հակասական են: Այնտեղ որտեղ հարկավոր է զարգացվում է խաղաղության հռետորաբանություն, մյուս դեպքում զարգացվում է ատելության քարոզ: Այս առումով Ադրբեջանը պետք է կողմնորոշվի, թե ինքը որ ճանապարհով է գնում: Մենք նույնպես պետք է կողմնորոշվենք, թե որ ճանապարհով ենք գնում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ