News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սահմանային զորքերի տեղակայման համար, իսկ դա չի նշանակում սահմանազատում կամ սահմանագծում, ինչպես նաեւ անվտանգություն ապահովելու համար անհրաժեշտ էր ընտրել որեւէ մեխանիզմ: Որպես այդ մեխանիզմ ընդունվել են 1975-1976 թվականների ռազմական քարտեզները՝ 50 000 մասշտաբով: Այս մասին Ազգային ժողովի հունվարի 20-ի նիստում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պարզաբանելով, թե որ քարտեզների հիման վրա են Սյունիքում տեղակայվում Հայաստանի զինված ուժերի սահմանապահները եւ զորքերը:

Նրա խոսքով՝ այս քարտեզը գրեթե նույնական է 2010թ․ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի շրջանակներում ընդունված քարտեզի հետ:

«Սահմանազատումը եւ սահմանագծումը այլ հարց է, եւ այն օրակարգում կլինի: Ինչ վերաբերում է GPS-ի օգտագործմանը, այս մեխանիզմը ցույց է տալիս միայն, թե որտեղ ես գտնվում քարտեզի վրա: Կետը որոշելու հիման վրա էլ տեղակայվում են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանապահ զորքերը կամ զինված ուժերը»,- պարզաբանեց Ավինյանը:

Նա նաեւ նշեց, որ Սյունիքի եւ Հայաստանի մնացած տարածքների միջեւ կապի որեւէ վտանգ չկա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ