News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կապի դաշնային հանձնաժողովի պաշտոնական փաստաթղթերում առաջին տեղեկությունն է հայտնվել Nokia 1.4 սմարթֆոնի մասին: HMD Global ընկերության նորույթը, դատելով առաջին սխեմատիկ պատկերներից, առաջին անգամ Nokia-ի բյուջետային շարքում կունենա մատնահետքի սքաներ, հաղորդում է Planet-today-ը:

Սխեմատիկ պատկերներում երեւում է, որ մեզ սպասում է 166 մմ երկարությամբ եւ 76 մմ բարձրությամբ սար: Նորույթի մարտկոցի հզորությունը կկազմի 3900 միլիամպեր/ժամ: Սարքի 6,5 էկրանը կարտացոլի HD+ լուծաչափով նկար, այսինքն, հաշվի առնելով ցածր արդյունավետության մեկ միկրոսխեմյովհամակարգը, այդպիսի մարտկոցը կբավարարի սմարթֆոնի մի երկու օր ակտիվ օգտագործման համար:

Այն փաստը, որ սարքը կստանա ցածր արտադրողական SoC, ակնարկում է փոքր՝ ընդանենը մեկ գիգաբայթ ծավալի հիշողության մասին: Սա, անկեղծորեն, բավարար չէ ժամանակակից չափանիշներով, ինչպես նաեւ 16 ԳԲ պահոցը: Ինչ վերաբերում է սարքի լուսանկարչական հնարավորություններին, Nokia 1.4-ը կստանա կրկնակի հիմնական տեսախցիկ՝ 8 եւ 2 մեգապիքսելանոց, ինչպես նաեւ 5 մեգապիքսելանոց առջեւի տեսախցիկ: Սարքը հագեցած կլինի 3.5 մմ ականջակալների վարդակով եւ կկարողանա աշխատել երկու SIM քարտով:

Օպերացիոն համակարգը թեթեւ Android Go Edition է, քանի որ սարքն ակնհայտորեն չի հաղթահարի լիարժեք Android-ը: Nokia 1.4-ը ԱՄՆ-ում կարժենա 100 դոլար, իսկ Եվրոպայում` 100 եվրո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ (ֆոտո)
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին...
ԱՄՆ-ն աճուրդի է հանել Cheyenne գերհամակարգիչը
Գերհամակարգիչն առանցքային դեր է խաղացել կրթության...
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է  6-րդ Fastex Meetup-ը (ֆոտո)
Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին...
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
Ամենաշատ