News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի գրավոր եռակողմ հայտարարության եւ ինչ-որ բանավոր պայմանավորվածությունների հիման վրա Ադրբեջանին է հանձնել տարածքները մարդկանց հետ միասին: Այս մասին «Հայելի»-ի հարցազրույցում ասաց ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը՝ պատասխանելով գերիների նման մեծ թվի պատճառի մասին հարցին:

Նա հիշեցրեց, որ իր ղեկավարած «Ընդդեմ իրավական կամայականության» իրավապաշտպան կազմակերպությունը զբաղվել է գերիների վերադարձի աջակցությամբ 1991-2001 թվականներին, աշխատանքը տարվում էր Հայաստանի եւ Ադրբեջանի պետական մարմինների, երկու երկրների ՀԿ-ների, ինչպես նաեւ Վրաստանի ու Ռուսաստանի հետ համագործակցությամբ:

«Տվյալ դեպքում (պատերազմից հետո գերիների հետ կապված իրավիճակը-խմբ.) կրկին կան ծանր հանցանքի տարրեր: Երբ նոյեմբերի 9-ին հայտարարություն էր ստորագրվում, այդ պահին դեռ ծանր մարտեր էին ընթանում: Տարածքներում, որոնք հայտարարության եւ բանավոր պայմանավորվածության արդյունքում անցել են Ադրբեջանին, մնացել են ջոկատներ եւ քաղաքացիական անձինք: Այդ պայմաններում «մարդասիրության դրսեւորման» մասին խոսելը հանցանք է: Այդ տարածքներն անցել են մարդկանց հետ միասին:Պետական մարմինները պարտավոր են ոչ միայն իմանալ նրանց թիվը, այլ ցուցակ ներկայացնել: Ինչո՞ւ են հանձնել տարածքները՝ չպահանջելով ժամանակ մարդկանց դուրսբերման համար»,-հարց ուղղեց Ալավերդյանը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ