News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ B-52 ռմբակոծիչները հեշտ թիրախ են իրանական ուժերի համար, ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն, հայտնում է MEE-ն:

Միջուկային ռմբակոծիչները անցած նոյեմբերից հինգ անգամ թռել են Մերձավոր Արեւելքի վրայով: Ի պատասխան՝ Իրանը վարժանքներ է անցկացրել՝ նոր ստորգետնյա բալիստիկ հրթիռներ եւ մահապարտ դրոններ բացահայտելու համար:

Ուրբաթ օրը, Իրանի պետական հեռուստատեսությունը ցուցադրել է կարճ վավերագրական ֆիլմ ԻՀՊԿ ռադիոլոկացիոն համակարգի մասին, որն օգտագործվում է Պարսից ծոցի վրայով թռչող ինքնաթիռներն ու անօդաչու սարքերը հայտնաբերելու համար: Վավերագրական ֆիլմում Հաջիզադեն ռադարների օպերատորներին հարցրել է Իրանի տարածքային ջրերի մոտակայքում թռչող, մոնիտորի վրա ցուցադրված, երկու անօդաչու թռչող սարքի տեսակի մասին: Սպան պատասխանել է, որ դրանք ամերիկյան MQ-9 եւ RQ-4 անօդաչու թռչող սարքեր են:

2019 թվականի հունիսին ԻՀՊԿ-ն խոցել էր ամերիկյան RQ-4 Global Hawk անօդաչու սարքը հարավային Հորմոզգան նահանգի վրա, որը սահմանակից է Հորմուզի նեղուցին: «B-52 ռմբակոծիչները թիրախավորելը շատ ավելի հեշտ է, քան RQ-4-երը»,- ասել է Հաջիզադեն: «B-52-ները հին ինքնաթիռներ են, եւ դրանց վերջին տեղակայման միակ պատճառն այն է, որ ԱՄՆ-ը վախենում եւ անհանգստանում է այն բանից, թե ինչ կարող ենք մենք անել»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ