News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

2021 թվականը Հայկական ԱԷԿ-ի  և ընդհանրապես Հայաստանի ատոմային էներգետիկայի զարգացման համար որոշիչ է լինելու։ Այս և ռազմավարական նշանակություն ունեցող այլ հարցեր են քննարկվել այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և Լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի` Հայաստանի միակ ատոմակայան կատարած այցի ընթացքում:

Այցը տեղի է ունեցել ատոմակայանի հուսալիության և անվտանգության բարձրացմանն ուղղված արդիականացման աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով:

ՀԱԷԿ-ի արդիականացման աշխատանքների գլխավոր կապալառուն է հանդիսանում  «Ռուսատոմ սերվիր» ԲԸ, որը «Ռոսատոմ» պետական  կորպորացիայի էլեկտրաէներգետիկ խմբի մաս է կազմում: «Անցած տարին հեշտ չէր համաճարակի պատճառով, բայց մենք շատ բան արեցինք հայ մասնագետների հետ համատեղ ջանքերով: Իրականացվել է մեծ ծավալի աշխատանք. ավարտվել է տուրբագեներատորի հիմնանորոգումը, իրականացվել է ռեակտորի կառավարման և պաշտպանության համակարգերի կրիչների գործիքային փորձաքննություն, ստուգվել են մետաղի ոչ քայքայիչ վերահսկողության գործիքները:

Բացի այդ, կայանը նախապատրաստվել է ռեակտորի ակտիվ գոտու վթարային հովացման համակարգի արդիականացմանն ու իրանի վերականգնողական թրծաթողմանը: ԱԷԿ է հասցվել թրծաթողման կայանքը, որի հավաքման աշխատանքներն աևդեն ավարվել են», - ասաց «Ռուսատոմ սերվիս » ԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը:

Այս տարի պլանային կանխարգելիչ նորոգումը (ՊԿՆ-2021) կտևի սովորականից ավելի երկար: Հայկական ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի 141 օրով: Նման երկարատև անջատումը կապված է կայանի արդիականացմանն ուղղությամբ մնացած աշխատանքներն ավարտելու անհրաժեշտության հետ, որոնց թվում կարևոր տեղ է զբաղեցնում  ռեակտորի իրանի թրծաթողումը: «Կայանի անջատումից առաջ դեռ անհրաժեշտ է արդիականացնել ռեակտորային դահլիճի 250 տոննանոց կռունկները, որոնք անհրաժեշտ են թրծաթողման կայանքի տեղադրման համար: Անհրաժեշտ կլինի նաև ռեակտորից բեռնաթափել վառելիքը և ծանրակշիռ սարքավորումը: Ամեն ինչ ՝ թրծաթողում կատարելու համար», - ասաց Հայկական ատոմային էլեկտրակայանի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը: «Այս տարի ծրագրված բոլոր գործողությունները հաջողությամբ իրականացնելուց հետո Հայաստանի կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն երկարաձգելու է կայանի շահագործման լիցենզիան մինչև 2026 թվականը: Բացի այդ, թրծաթողման գործընթացն իրականացնելու արդյունքում կվերականգնվեն ռեակտորի իրանի ֆիզիկա-մեխանիկական հատկությունները, և կայանը հնարավոր կլինի շահագործել նաև 2026 թվականից հետո»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը և Հայաստանը շատ լավ տնտեսական հարաբերություններ ունեն. Օվերչուկ
Անցյալ տարի առևտրաշրջանառությունը ռեկորդային է եղել՝ 7,3 մլրդ դոլար...
Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով
Մոսկվան եւ Երեւանը համաձայնեցրել են...
Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի սահմանապահ կետերից. Կոնջորյան
Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում...
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին եւ միավորելու է ապագայում. ՌԴ դեսպան
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին...
Ռուսաստանի նախագահ. Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են
Պուտինի և Փաշինյանի զրույցը տեղի է ունենում Կրեմլում ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովից հետո…
Պուտին. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը ռեկորդ է սահմանել
Առևտրաշրջանառությունը հասել է ավելի քան 7 միլիարդ դոլարի…
Ամենաշատ