News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հունվարի 19-ին 10 ժամ ձնաբքի տակ մնացած եւ ցրտահարված 17-ամյա տղայի մոտ կլինիկակակն մահ է գրանցվել` սրտի և շնչառության կանգով: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ապարանի ԲԿ տնօրեն Հայկ Շմավոնյանը:

«1 ժամ 15 րոպե բոլորս՝ ռեանիմատոլոգները, բժիշկները, բոլոր անձնակազմով սկսեցինք սիրտ-թոքային ռեանիմացիա անել եւ երեխայի կյանքը փրկվեց, գիտակցությունը  վերկանագնվեց եւ դեռ գտնվում է հսկողության ներքո»,-  ասաց նա` նշելով, որ տղայի վիճակն այժմ բավարար է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 19-ին՝ ժամը 16:20-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Ձորագլուխ գյուղի մոտակա սարը և վատ եղանակային պայմանների ու ձյան բարձր շերտի պատճառով չեն կարողանում իջնել:

Ըստ ԱԻ նախարարության՝ անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Փրկարարներին հաջողվել է գտնել երկու քաղաքացիներին, որոնցից մեկը 17-ամյա տղան է։

Նշենք, որ ընտանիքը Ձորագլուխ գյուղից է,  սակայն նախորդ 7 տարիներն ապրել են Արցախի Քաշաթաղի շրջանի Կովսական համայնքում եւ պատերազմից հետո նորից վերադարձել են գյուղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ