News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մոսկվայի կենտրոնում՝ Պուշկինի հրապարակում, հաջակցություն Ալեքսեյ Նավալնու բողոքի ակցիայի մասնակիցները հարձակվել են ոստիկանների վրա եւ նրանց ուղղությամբ ձնագնդի եւ սառույց նետել , հաղորդում է ՏԱՍՍ-ը:

ՏԱՍՍ-ի թղթակիցը նաեւ հայտնել է, որ ոստիկանության աշխատակցից փորձել են հանել զրահաբաճկոնը, մեկ այլ աշխատակցի հրել են: Եվս մեկին հրել են ամբոխի մեջ եւ նրանից հանել վիդեոռեգիստրատորը:

Բացի այդ, հավաքվածները հրմշտոց են ստեղծել, մի քանի անգամ սադրել ոստիկաններին՝ նրանց ուղղությամբ ձնագնդի եւ սառույց նետելով:

Միեւնույն ժամանակ, ոստիկանները շարունակում են զգուշացնել ակցիաների անօրինականության մասին:  

Ավելի վաղ Նավալնու աջակիցները համացանցում կոչեր էին տարածել հունվարի 23-ին չարտոնված ցույցերին մասնակցելու մասին: ՆԳՆ-ն ռուսաստանցիներին զգուշացրել է նման ակցիաների մասնակցելու համար պատասխանատվության մասին: ՌԴ գլխավոր դատախազությունը պահանջել է սահմանափակել նման կոչերով կայքերի հասանելիությունը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ