News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները ստիպված կլինեն բացատրություններ տալ Ռուսաստանում «բողոքի երթուղիների» հրապարակման վերաբերյալ, հաղորդում է MK-ն:

Ավելի վաղ ԱԳՆ-ը հաղորդել էր, որ ամերիկյան դիվանագիտական առաքելության կայքում հաղորդագրություն է հայտնվել սպասվող չարտոնված ցույցերի մասին` տեղի եւ ժամի նշումով, մինչդեռ այդ ժամանակ քաղաքացիներին խնդրում էին խուսափել այդ վայրերից: Զախարովան կասկածում է, որ արտասահմանյան դիվանագետներին դրդել է բողոքի ցույցերին պատահական մասնակցությունից մարդկանց պաշտպանելու ցանկությունը:

ԱԳՆ ներկայացուցիչը առաջարկել է պատկերացնել, թե ինչպիսին կլիներ արձագանքը, եթե Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը «հրապարակեր բողոքի երթուղիների քարտեզ՝ նշելով վերջնակետը, օրինակ՝ Կապիտոլիումը»:

«Ամերիկացի գործընկերները ստիպված կլինեն բացատրություն տալ Սմոլենսկի հրապարակում»,- եզրափակել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ