News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկել է գործող գլխավոր դատախազի փոխարինումը պաշտոնատար անձով, որը պատրաստ էր առաջադրել չհիմնավորված պահանջներ ընտրությունները կեղծելու շուրջ, եւ նա դրդել է Արդարադատության նախարարությանը դիմել Գերագույն դատարան նախագահ Ջո Բայդենի հաղթանակն անվավեր ճանաչելու խնդրանքով, գրում է Wall Street Journal թերթը:

Հղում անելով սեփական աղբյուրներին՝ պարբերականը նշում է, որ նախագահի պաշտոնում վերջին շաբաթներին Թրամփի ձեռնարկած ջանքերը ձախողվել են արդարադատության նախարարությունից նրա նշանակած պաշտոնյաների հակազդման պատճառով, որոնք հրաժարվել են դատարան չհիմնավորված հայց ներկայացնել:

Ավելի ուշ նախարարության ուրիշ բարձրաստիճան ներկայացուցիչներ սպառնացել են հեռացնել Թրամփին, եթե վերջինս հեռացնի այն ժամանակ պաշտոնավարող գլխավոր դատախազ Ջեֆրի Ռոզենին, այս մասին պարբերականին հայտնել է մի քանի մարդ, որոնք ծանոթ են այդ քննարկումներին: Reuters-ը նշում է, որ արդարադատության նախարարությունի դեռեւս չեն մեկնաբանել այդ տեղեկատվությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ