News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի պաշտպանության գծով պետքարտուղար Բեն Ուոլեսի հետ եւ հաստատել երկու երկրների միջեւ հատուկ հարաբերությունների կարեւորությունը, հաղորդում են Պենտագոնի մամուլի ծառայությունից:

«Նախարարները քննարկել են ռազմավարական հարցերի շուրջ հակազդելու ուղղությամբ քայլերը, որոնք փոխադարձ շահ են ներկայացնում՝ ներառյալ COVID-19-ը, Չինաստանի կապակցությամբ աճող անհանգստությունը, Ռուսաստանի կողմից սպառնալիքները, ինչպես նաեւ Իրաքում եւ ԱՖղանստանում շարունակվող գործողությունները»,-նշված է հաղորդագրության մեջ:

Նախարար Օսթինը շնորհավորել է Մեծ Բրիտանիային վերջին երեսուն տարվա ընթացքում պաշտպանական ծախսերի կտրուկ բարձրացման մասին հայտարարության կապակցությամբ՝ նշելով այդ ծախսերի կարեւորությունը ՆԱՏՕ-ի ընդհանուր եւ կոլեկտիվ անվտանգության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ