News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ազատ դեմոկրատական կուսակցության նախագահ Քրիստիան Լինդները կոչ է արել արգելել Ռուսաստանից դեպի Գերմանիա նոր գազատարի՝ «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարության ավարտը, հաղորդում է DW-ը:

«Քանի դեռ Ռուսաստանում խախտվում են մարդու եւ քաղաքացիների հիմնարար իրավունքները, մենք չենք կարող աշխատել այդ երկրի հետ, ինչպես սովորաբար անում էինք: Դա վերաբերում է նաեւ այնպիսի ենթակառուցվածքային նախագծերին, ինչպես «Հյուսիսային հոսք-2»-ը: Այժմ պետք է ոչ թե սկզբունքային հրաժարվել այդ նախագծից, այլ արգելք սահմանել դրա նկատմամբ»,-ասել է նա հունվարի 23-ին Der Spiegel պարբերականին տված հարցազրույցում:

Լինդների խոսքով՝ գազատարի կառուցման շարունակությունը պետք է սերտորեն կապված լինի Եվրամիությունում եւ Ուկրաինայում գործընկերների շահերի հետ: Այդ կապակցությամբ գերմանացի քաղաքական գործիչը նշել է անվտանգության մեխանիզմի ստեղծման հնարավորությունը: «Եթե Մոսկվան փակի Ուկրաինայի գազային ծորակը, ապա դա պետք է մեխանիկորեն ունենա հետեւանքներ «Հյուսիսային հոսք-2»-ով գազի մատակարարման հարցում: Դա կբացառի Մոսկվայի կողմից միակողմանի շանտաժի փորձերը, միեւնույն ժամանակ մենք կպահպանենք համագործակցությունն էներգետիկայի ոլորտում»,-պարզաբանել է կուսակցության առաջնորդը:

Հիշեցնենք, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարը կառուցված է ավելի քան 90 տոկոսոը: ԱՄՆ-ը պատժամիջոցների միջոցով փորձում են ձախողել գազատարի շինարարության ավարտը: Այդ նախագծի դեմ են ներկայանում նաեւ Արեւելյան Եվրոպայի որոշ երկրներ: Նրանք հայտարարում են, որ այդ գազատարը միայն կամրապնդի Եվրոպայի կախվածությունը Ռուսաստանի գազի մատակարարումներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ