News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի կառավարությունը 1 մլրդ ավստրալական դոլար կծախսի (770 մլն դոլար) նոր ռազմածովային սպառազինության մշակման համար, ներառյալ մեծ հեռահարության հրթիռներ եւ տորպեդներ: Այս մասին հայտնել է Reuetrs գործակալությունը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը:

«Ավստրալիայի պաշտպանական ներուժի արդիականացման շրջանակում մենք նախատեսում ենք առաջիկա տասնամյակում ավստրալական ռազմական նավատորմն ապահովել ժամանակակից մեծ հեռահարության հականավային հրթիռներով, «հող-օդ» դասի հրթիռներով, տորպեդներով  եւ այլ սպառազինությամբ՝ Ավստրալիայի ափերին վերահսկողությունը պահպանելու համար»,- գործակալության փոխանցմամբ՝ նշված է երկրի պաշտպանության նախարար Լինդա Ռեյնոլդսի հայտարարության մեջ:

«Այս նոր պաշտպանողական հնարավորությունները զսպող գործոն կդառնան, ինչը կապահովի տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը»,- շեշտել է նա:

Պաշտպանության ծախսերի մեծացումը իրականացվելու է Ավստրալիայի Ռազմածովային ուժերի արդիականացման ծրագրին համապատասխան: Երկրի պաշտպանության նախարարությունը նախատեսում է այդ մջոցներն օգտագործել մեծ հեռահարության զենիթահրթիռային համալիրների, ինչպես նաեւ 1,5 հազար կմ հեռահարությամբ վերգետնյա հականավային հրթիռների մշակման համար: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ