News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի իշխանություններն արդեն ոչնչացրել են 21,7 մլն գլուխ տնային թռչուն՝ ամբողջ երկրում ֆերմաներում բարձրախտածնությամբ թռչնագրիպի դեպքերի աճող թվի դեմ պայքարելու համար, փոխանցում է «Ռյոնհափ» գործակալությունը՝ վկայակոչելով պարենի, գյուղատնտեսության, անտառային եւ ձկնային տնտեսության նախարարությանը:

Հարավային Կորեան 2020 թվականին H5N8 բարձրախտածնությամբ թռչնագրիպի առաջին դեպքը հաստատել է նոյեմբերի վերջին Չոլա Պուկտո նահանգի բադի ֆերմայում: Այդ ժամանակ շտամը հայտնաբերվել էր Չոնիպ քաղաքի ֆերմայի բադերի մոտ: Մինչ այդ այս նույն շտամով վարակման դեպքեր գրանցվել էին, բայց վայրի թռչունների շրջանում:

Դրանից հետո վիրուսի բռնկումներ սկսեցին հայտնաբերել նաեւ տարբեր նահանգների ֆերմաներում: Հիվանդության դեպքերի աշխարհագրությունն ընդգրկում է ամբողջ երկիրը՝ սկսած կենտրոնական նահանգ Կյոգիդոյից եւ ավարտած թերակղզու ծայր հարավով: Նախարարության տվյալներով՝ նոյեմբերի վերջից ի վեր երկրում գրանցվել է  բարձրախտածնությամբ թռչնագրիպի արդեն 72 դեպք:

Երկրում թռչնագրիպի պատճառով նախազգուշացման մակարդակը բարձրացվել է մինչեւ «լուրջ վտանգ»-ի: Կանոնակարգով վարակված ֆերմաներից 3 կմ շառավղով բոլոր թռչունները ոչնչացվում են:

Բռնկման վայրից 10 կմ շառավղով ֆերմաների համար 30 օրում սովորաբար նաեւ հրաման է թողարկվում թռչնաֆաբրիկաների եւ անասնաբուծական օբյեկտների գործունեությունը, ինչպես նաեւ երկրում դրանց ապրանքների փոխադրումը դադարեցնելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ