News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Հայաստանի Հանրապետությունը բոլոր առումներով տապալել է դիվանագիտական և արտաքին հարաբերությունները։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

«Արտաքին քաղաքականության մեջ մենք խայտառակ ձախողումներ ենք ունեցել։ Բոլորի հետ հարաբերությունները փչացրեցին։ Մենք այսօր ստիպված ենք մտածել, թե ինչպես վերականգնենք Ռուստասանի հետ հարաբերությունները ողջ ծավալով։ Պատշաճ արձագանք, որոնք պետք է անեին երկրները մենք չտեսանք։ Սա այդ ապաշնորհ քաղաքականության արդյունքն է։ Առանցքային պետություններում նվազագույնը պետք է լինեն արհեստավարժ դիվանագետներ։

Պատերազմից հետո երբևէ լսել եք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները առաջնային և հիմնական հարց դնեն Արցախի օկուպացված տարածքների վերադարձը, և դա դա դարձնեն ոչ միայն հանրային թեմա, այլ նաև մեր արտաքին քաղաքականության հիմնական հենքը, որի վրա մենք պետք  է կանգնենք։ Կամ ալիևյան ռեժիմի ռազմական հանցագործությունների հարցը։ Դիվանագիտությունը խոսքի արվեստ է, բայց նաև քո հիմնական տեսլականն առաջ մղելու արվեստ է»,- ասաց Արման Աբովյանը։

Արման Աբովյանի կարծիքով՝ Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ դեսպանի պաշտոնում հնարավոր նշանակումը փաստում է իշխանության ոչ ադեկվատ լինելը։

«Չքննարկելով տիկին Մակունցի դիվանագիտական հնարավորությունները կարող եմ  ասել, որ այն բոլոր գործողությունները, որոնք այսօր անում է իշխանությունը, ցույց է տալիս իշխանության ոչ ադեկվատ վերաբերմունքը, ինչի մասին մենք բազմիցս ասել ենք։ Ի՞նչ են ուզում նրանք դրանով փոխել։ Իրենք իրենց անզորությունը վաղուց ցույց են տվել։ Արդեն կան տեղեկություններ, որ Միացյալ Նահանգներում գործող հայկական լոբիստական գործակալությունները, շատ խորը զարմանքով են վերաբերվել նոր դեսպանի մասին նշանակման լուրերին։Իշխանությունները շարունակում են վարել անհեթեթ քաղաքականություն։ Վերջին քառօրյայի ընթացքում բերվել էր 60 հարց, որոնցից ոչ մեկը չէր առնչվում այսօրվա իրավիճակի հետ»,- նշեց Աբովյանը։

Ըստ Արման Աբովյանի՝ այն տեղեկությունները, որ «Հայրենիք փրկության շարժման» մեջ պառակտում է մտել, չեն համապատասխանում իրականությանը։

 «Եթե ինչ-որ փոփոխություններ լինեն, հավատացնում եմ առաջինը մեզնից կիմանաք։ Մենք արդեն հնչեցրել ենք մեր տեսակետը, որ Նիկոլ Փաշինյանը, և իր իշխանությունը պետք է հեռանա։ Երեկվա ավտոերթում մենք տեսանք, որ բացի շարժումից կան նաև անհատներ։ Կարծում եմ մութ սենյակում պետք է չէ փնտրել սև կատու, հատկապես, երբ այն այնտեղ չէ։ Շատ կարևոր է՝ մենք չտրվենք գայթակղությանը, որը փորձում է իշխանությունը փաթաթել հասարակության վզին։ Սա նշանակում է, որ իրենք այս ամենը փորձում են ներկայացնել որպես քաղաքական պրոցես, այսինքն՝ ընդդիմությունը քննադատում է իշխանությանը և հակառակը։ Սա աբսուրդ է։ Երկիր ենք կորցնում, երկիր ենք կորցրել։ Հազարավոր զոհեր, անտուն մնացածեր, գերիներ, որոնց թիվը նրանք անգամ չեն կարողանում արտաբերել։ Կամ չեն ցանկանում չունեն տեղեկություն։ Դա ցույց է տալիս նրանց անզորությունն ամեն ինչում։ Նիկոլ Փաշինյանի և իր իշխանության հեռացումը ազգային տեսլական է»,- ավելացրեց Արման Աբովյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին Երևանում կայանալիք համազգային հանրահավաքին
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը տեղեկացնում է, որ մասնակցելու է մայիսի...
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Եղել են նաեւ դեպքեր, երբ ՏԻՄ մարմիններից ժողովներ են կազմակերպել այս օրերի...
«Զգացողություն է, երբ զավակը լսում է հոր ձայնը». Արցախցիները Նոր Հաճնում սպասում են Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին
Արցախցիները հավաքվել են նոր Հաճնում եւ սպասում են Տավուշի թեմի առաջնորդ Արցախցիները հավաքվել են նոր Հաճնում եւ սպասում են Տավուշի թեմի առաջնորդ...
Վերջնանպատակն այս չարիքներից ազատվելն է, սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու․ Լևս Դավթյան
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Չարենցավանից մեկնարկել է և ի աջակցություն երթեր են մեկնարկել Հայաստանի տարբեր…
Ալեն Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյան. մեզ ազդակ են հղում միանալու. Բագրատ Սրբազանը հեգնեց
Բոլոր խորհրդարանական ու արտախորհրարանական ուժերը ներկա են այստեղ. Այս...
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Բոլորդ տեսել եք նշանավոր ֆիլմը՝ «Իշխանություն-1», «Իշխանություն-2»: Մեզ են միացել այդ ֆիլմի...
Ամենաշատ