News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի կոլեկտիվը բողոքի ակցիա է անում Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության դիմաց։ Դպրոցում տնօրենի ընտրությունների  հետ կապված դժգոհություններ ունի անձնակազմը։ Դպրոցի տնօրենի մրցույթին մասնակցել են երկու թեկնածու, մեկը գործող տնօրեն Մետաքսյա Բաբայանը, մյուսը՝ Աբովյան քաղաքի 10–րդ հիմնական դպրոցի Հայոց լեզվի ուսուցչուհին։ 

Դպրոցի տնօրենի ընտրություններն արդեն կայացել են։ Դպրոցի խորհրդի անձնակազմի 4 անդամը ներկայացնում են դպրոցը, իսկ մյուս 4–ը՝ նախարարությունը։

«Մենք կարծում ենք, որ այդ չորս հոգին ուղղորդված էին, որպեսզի դրսից եկած թեկնածուն անցներ։ Մենք շատ լավ ճանաչում ենք, գիտենք, թե ովքեր են այն ծնողներն ու ուսուցիչները, որոնք պետք է ձայն տային մեր  գործող տնօրենին եւ համոզված ենք, որ ձայն են տվել, իսկ դրսից ուղղորդված մարդիկ չքվեարկեցին գործող տնօրենի օգտին եւ 4 հավասար ձայներով դպրոցի խորհուրդը հնարավորություն տվեց, որպեսզի նախարարը դպրոցի տնօրենին նշանակի։ Մենք 99 տոկոս համոզված ենք, որ նախարարը նշնանակելու է այն մարդուն, ուm ուղղորդել են մեր դպրոց»,– լրագրողների հետ զրույցում ասաց դպրոցի ուսուցիչներից մեկը։

Դպրոցի անձնակազմը պահանջում է ԿԳՄՍ նախարարից ճիշտ ընտրություն կատարել։ Ըստ ուսուցչուհու՝  գործող տնօրենը ի վիճակի է աշխատել, տարիքային սահմանափակում չունի եւ կարող է շարունակել կատարել դպրոցի տնօրենի պարտականությունները։

Դպրոցի անձնակազմը չի պատրաստվում աշխատել այլ տնօրենի հետ։ Ըստ շրջանառվող լուրերի՝ խորհրդի այն անդամները, որոնք կողմ են քվեարկել դպրոցի տնօրենի այլ թեկնածուի օգտին, բարեկամական կապեր ունեն Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ։ Ավելին, ըստ այդ լուրերի, նախկին մարզպետի հետ  բարեկամական կապեր ունի նաեւ դպրոցի տնօրենի այդ թեկնածուն, որը ներկայացնում է Աբովյանի 10–րդ հիմնական դպրոցը։

ԿԳՄՍ նախարարության դիմաց որոշ ժամանակ ակցիա անող դպրոցի անձնակազմի անդամներից մի քանիսին նախարարությունից հրավիրեցին քննարկման։

Տպել
Ամենաշատ