News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի այսօր՝ հունվարի 26-ին, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործերը մեկ վարույթում քննելու որոշում կայացվեց։

Մանվել Գրիգորյանի փաստաբանները նշեցին, որ այս դատական նիստին պատրաստ չեն այդ հարցի առնչությամբ դիրքորոշում հայտնել, սակայն պնդեցին, որ գործերը միացնելու հարցով խոչընդոտ կա։

Գործով մեղադրող դատախազն էլ ասաց, որ մեկ վարույթում երկու քրեական գործերը քննելն ավելի արդյունավետ կլինի։

Հիշեցնենք, որ այդ քրեական գործերն ի սկզբանե քննվել են մեկ վարույթում, սակայն Մանվել Գրիգորյանի վատառողջ լինելու եւ նիստերի հետաձգվելու հետեւանքով գործերն առանձնացնելու որոշում էր կայացվել։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մահացել է նոյեմբերի 19-ին։ Նա երկար ժամանակ է, ինչ առողջական խնդիրներ ուներ: Իրեն առաջադրված մեղադրանքներով դատական նիստերը շուրջ մեկուկես տարի ձգձգվում էին հենց այդ պատճառով: Նրա համար պարբերաբար շտապօգնություն էր ժամանում դատարան: Ամիսներ առաջ նա որոշ ժամանակ վերակենդանացման բաժանմունքում անցկացրեց ծայրահեղ ծանր վիճակում: Միայն դրանից հետո  դատարանը նրան կալանքից ազատելու որոշում կայացրեց՝ պայմանավորված շուրջ 30 կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններով:

Նշենք, որ  Մանվել Գրիգորյանը ցանկություն էր հայտնել հուղարկավորվել Սպարապետ Վազգեն Սարգսյանի կողքին, սակայն չթույլատրեցին, չնայած որ ավելի վաղ հայտնել էին, որ Գրիգորյանը կհուղարկավորվի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Նա հուղարկավորվել է Արշալույս գյուղի գերեզմանատանը։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ