News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Այսօր խորհրդակցություն եմ անցակցրել Արդարադատության նախարարությունում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դատական համակարգի բարեփոխումներին վերջին շրջանում հաղորդել ենք շատ մեծ թափ:

Այդ բարեփոխումների արդյունքները միանգամից չէ, որ տեսանելի են դառնում, բայց համոզված եմ, որ հետեւողական քայլերի շնորհիվ կկարողանանք հասնել այն նպատակի իրագործմանը, որն ունենք մեր առաջ. այն է՝ անկախ դատական համակարգի եւ արդար դատական համակարգի հաստատմանը»,-նշել է նա:

Փաշինյանը իր խոսքում նաեւ ասել է. «Վերջին շրջանում մենք ականատես ենք եղել դատական համակարգի քաղաքականացման փորձերի, ինչն, իհարկե, անթույլատրելի է եւ խարխլում է դատական համակարգի եւ արդարադատության գաղափարն ինքնին, եւ այստեղ մենք պետք է ոչ միայն ընթացիկ, այլ ընդհանրապես երկարաժամկետ մեխանիզմներ ունենանք նման երեւույթները ոչ միայն արմատախիլ անելու, այլեւ ընդհանրապես  թույլ չտալու համար:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ