News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Նախատեսվում է օրենսդրական փոփոխություններ իրականացնել եւ խստացնել տնտեսվարող սուբյեկտներին ջրօգտագործման թույլտվություններ տրամադրելու պայմանները: Այս մասին հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

Ձկնաբուծության եւ փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործման ոլորտներում, ըստ նրա, շատ լուրջ «ստվերային» եւ օրենսդրական բացեր կան:

«Տնտեսվարող սուբյեկտները գերշահույթ ստանալու համար հաճախ չարաշահում են այդ «հնարավորությունները»»,- նշեց նա:

Պետրոսյանը պարզաբանեց, որ նախարարությունը մտադիր է բարեփոխումներ իրականացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ոլորտում (ՇՄԱԳ), որոնք ուղղված կլինեն վերահսկողության ուժեղացմանը պետության կողմից:

«Բացի այդ, շատ կարեւոր է կանխել նոր լքված պոչամբարների (Հայաստանում հայտնաբերվել է այդպիսի 50 պոչամբար), ինչպես նաեւ լքված հանքերի հայտնվելը»,- շեշտեց նախարարը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ սննդամթերքը 4,5 տոկոսով ավելի էժան է եղել. ի՞նչն է էժանացել
Դիտարկված բնակավայրերում տվյալ ապրանքների գները ապրիլին մարտի...
Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 6-ին, կազմել է...
Նախատեսվում է Շիրակի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր
Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցվի պետության կողմից...
Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել
ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման...
Ամենաշատ