News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՌԴ նախկին փոխվարչապետ եւ Ռուսաստանի կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Սերգեյ Պրիխոդկոն մահացել է 64 տարեկանում, հայտնում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով հանգուցյալի ընտանիքին մոտ աղբյուրներին: Մահվան պատճառն առայժմ հայտնի չէ, սակայն «Կոմերսանտը» նշում է, որ Պրիխոդկոն տառապում էր կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզով:

Պրիխոդկոյի մահը ՌԲԿ-ի հետ զրույցում հաստատել են կառավարության մամուլի ծառայությունից:

Պրիխոդկոն ծնվել է 1957 թվականին Մոսկվայում, 1980 թվականին ավարտել է ՄԳԻՄՕ-ն, որից հետո աշխատել է Չեխոսլովակիայում ԽՍՀՄ դեսպանատանը, այնուհետեւ ԽՍՀՄ ԱԳՆ-ում, Չեխիայում Ռուսաստանի դեսպանատանը եւ ՌԴ ԱԳՆ-ում: Դիվանագիտական կարիերան ավարտելուց հետո տարբեր տարիների զբաղեցրել է նախագահի օգնականի (Բորիս Ելցինի, Վլադիմիր Պուտինի եւ Դմիտրի Մեդվեդեւի օրոք), Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, նախագահի արտաքին քաղաքականության հարցերով վարչության պետի պաշտոնները: 2013-2018 թվականներին կառավարության աշխատակազմը ղեկավարել է փոխվարչապետի աստիճանով, 2018 թվականին դարձել է կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը: 2020 թվականի հունվարին Միխայիլ Միշուստինը Սերգեյ Պրիխոդկոյին իր օգնական էր նշանակել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ