News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ցամաքային զորքերը փոփոխություններ կկատարեն ծառայողների արտաքինին ներկայացվող պահանջներում, հիմա ամերիկյան բանակում կանանց թույլ կտան մազերը հավաքել երկար պոչով, կատարել շատ կարճ կտրվածքներ, ականջօղեր կրել, ինչպես նաեւ ներկել շրթունքները եւ եղունգներին լաք քսել, հայտնում է Hill-ը:

Փոփոխությունները հիմնված են տարբեր հանձնաժողովների հանձնարարականների վրա, որոնք կազմված են հիմնականում կին զինծառայողներից, հայտնում է պարբերականը:

«Բանակի պատրաստականության համար անչափ կարեւոր են հավասարությունը, ինկլյուզիվությունը եւ բազմազանությունը, որովհետեւ մենք զինվորներ ունենք հանրության տարբեր խավերից... եւ մենք պետք է նրանց ներկայացնենք, ուստի մեր բանակային քաղաքականությունը պետք է նպաստի հավասարությանն ու ինկլյուզիվությանը»,- ասել է գեներալ-լեյտենանտ Գերի Բրիտոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ