News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայացնում է նոր ակցիա Visa քարտապանների համար՝  իր հաճախորդներին հնարավորություն տալով առևտրի և սպասարկման կետերում անկանխիկ գնումների դեպքում ստանալ մինչև 100% գումարի հետվերադարձ:

2020թ. դեկտեմբերի 28-ից մինչև 2021թ. ապրիլի 7-ը ներառյալ գործող ակցիայի ժամանակահատվածում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Visa վճարահաշվարկային համակարգի առնվազն 30 քարտապաններ, ովքեր ակցիայի ընթացքում կկատարեն նվազագույնը 7000 ՀՀ դրամ և ավելի գումարով անկանխիկ գնում, հնարավորություն կունենան դառնալ բազմաթիվ այն հաջողակներից մեկը, ով կստանա Cash Back մինչև 100% գումարի հետվերադարձ՝ առավելագույնը 100.000 ՀՀ դրամ:

Ակցիայի շրջանակներում կգործեն նաև զեղչեր Visa քարտերի տարեկան սպասարկման վճարների գծով: Տղամարդիկ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՑ Visa քարտերը կարող են ձեռք բերել 50% զեղչով 2021 թվականի հունվարի 28-ից մինչև փետրվարի 23-ը ներառյալ, կանայք՝ մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը ներառյալ: 

Եթե դեռ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Visa քարտապան չեք, ապա շտապեք: Մեր քարտերի միջոցով Դուք կստանաք հնարավորություն օգտվելու ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ և իր գործընկերների կողմից առաջարկվող բազմաթիվ հնարավորություններից.

Անվճար առաքում Menu.am-ից պատվիրելու և Visa քարտով վճարում կատարելու դեպքում՝ մինչև 2021 թվականի ապրիլի 30-ը,

Մինչև 400 ՀՀ դրամ զեղչ gg-ի տաքսի ծառայությունից օգտվելու և ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Visa Gold,  Visa Platinum կամ Visa Infinite քարտով վճարում կատարելու դեպքում՝  մինչև 2021 թվականի ապրիլի 30-ը,

Անվճար այցեր ավելի քան 1000 LoungeKey սպասասրահներ ամբողջ աշխարհում օդանավակայանների ՝ Visa Platinum կամ Visa Infinite քարտերի համար (օրացույցային տարում Visa Platinum` 2 անվճար այց, Visa Infinite` 6 անվճար այց):

Ակցիայի մանրամասներին ծանոթանալու համար զանգահարեք` 59-20-20 կամ այցելեք www.armbusinessnbank.am

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՝ ապագայի հուսալի ճանապարհ…

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Ներկայացնել փոխարկման պատվեր հաճախորդի կողմից առաջարկվող փոխարժեքո...
«Ամիօ ժամանակաշրջան».  կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը
Կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը և Ամիօ ժամանակաշրջան ծրագրի նպատակը կրթությունն ավելի հասանելի դարձնելն է...
Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության
Բիզնեսի արդյունավետ զարգացման և մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր է ֆինանսական ռեսուրսների արագ հասանելիությունը...
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի երկարամյա գործընկերն է, որի հետ համագործակցության հարուստ ու արդյունավետ փորձառություն ունենք...
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Համերգի թատերական կարևոր բաղադրիչ մասերից մեկը մնջախաղն էր...
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ