Apple-ը iPhone-ի եւ iPad-ի օգտվողներին կոչ է անում թարմացնել իրենց սարքերը` անվտանգության թերությունները շտկելու համար, որոնք կարող են «ակտիվորեն օգտագործվել» հաքերների կողմից:
Apple-ը ներմուծել է ծրագրային ապահովման թարմացումներ՝ հավելելով հազվագյուտ նշում, որը ենթադրում է, որ սա լուրջ սպառնալիք է: Ընկերությունը շնորհակալություն է հայտնել անանուն հետազոտողներին խոցելիությունը մատնանշելու համար, սակայն քիչ մանրամասներ է հաղորդել սպառնալիքի բնույթի մասին:
Ընկերությունը հայտարարել է, որ խոցելի կողմերից մեկը առնչվում է «միջուկին»՝ Apple-ի օպերացիոն համակարգի նյարդային կենտրոն iOS-ին: Մյուս երկուսն ազդում են WebKit-ի՝ վեբ բրաուզերի շարժիչի վրա, որն օգտագործվում է Safari-ի եւ այլ հավելվածների կողմից:
Թարմացումը նախատեսված է սարքերի մի քանի սերունդների համար՝ սկսած iPhone 6-ից: