News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 29
Տեսնել լրահոսը

Forbes ամսագիրը հրապարակել է «Ռուսաստանի անշարժ գույքի արքաների»` վարձակալությունից ամենաբարձր եկամուտ ստացող ընկերությունների ցուցակը, հայտնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն:

Առաջին տեղը զբաղեցրել է Գոդ Նիսանովի եւ Զարախ Իլիեւի «Կիեւսկայա պլոշչադ»-ը: Պարբերականի համաձայն` 2020 թվականին ընկերությունն ավելի քան 1.2 միլիարդ դոլար է վաստակել վարձակալությունից: Ընկերության խոշորագույն օբյեկտներից են «Ֆուդ Սիթի» սննդի մեծածախ եւ մանրածախ կենտրոնը եւ «Եվրոպեյսկի» առեւտրի եւ զվարճանքի համալիրը:

Երկրորդ տեղում Սամվել Կարապետյանի «Տաշիր» խումբն է` 585 միլիոն դոլար եկամտով վարձակալությունից: Ընկերության հիմնական օբյեկտներն են Դմիտրովսկոյե մայրուղու վրա գտնվող «Ռիո» առեւտրի կենտրոնը, Kvartal West բազմաֆունկցիոնալ համալիրը եւ Novotel Moscow City հյուրանոցը:

Առաջատարների եռյակը եզրափակում է Միխայիլ եւ Սաիտ-Սալամ Գուցերիեւների «Սաֆմար»-ը: Խմբի եկամուտը 460 միլիոն դոլար է կազմել: «Սաֆմար»-ին են պատկանում Moscow Mariott Grand եւ «Նացիոնալ» հյուրանոցները, Kaleidoscope առեւտրի կենտրոնը, ինչպես նաեւ` գրեթե մեկուկես միլիոն քառակուսի մետր պահեստային տարածք:

Վարկանիշի նորեկներն են Վլադիմիր Եվտուշենկովի «Սիստեմա»-ն` 90 միլիոն դոլար եկամուտով եւ RAMO-M խումբը` 65 միլիոն դոլարով:

Forbes-ում պարզաբանել են, որ հաշվի են առել միայն ընկերությունների` վարձույթից ստացված եկամուտը: Տարածքները, որոնք ռանտյեներն օգտագործում են իրենց սեփական կարիքների համար, հաշվի չեն առնվել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել