News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 27
Տեսնել լրահոսը

Ֆեյսբուքյան օգտատեր Մացակ Փոլադյանը գրառում է կատարել՝ հայտնելով, որ կողոպտել են Ադրբեջանի կողմից գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանի քրոջ տունը: Այս մասին հայտնում է Analitik.am-ը՝ հրապարակելով նաև գրառման լուսապատճենը:

«Կարկուտը ծեծած տեղն է ծեծում։ Նոր Անին տեղեկացրեց, որը գերևարված Մարալ Նաջարյանի հարազատ քույրն է, Անիի տունն են կողոպտել, որը ժամանակավոր գտնվում էր Հայաստանում՝ հույսով սպասելով քրոջ վերադարձին։ Կեցցե՛ն Հայաստանիցիները….. և Շենգավիթի ոստիկանությունը…»,- գրել է օգտատերը:

Լրատվամիջոցը հաղորդում է, որ հայտնի է դարձել, որ տանից տարել են ամբողջ կենցաղային տեխնիկան, անգամ հատակի սալիկներն են պոկել և գողացել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը զբաղվում է Ադրբեջանում գերության մեջ հայտնված լիբանանահայ Մարալ Նաջարյանի հարցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գիշերը Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Հունիսի 27-ին, ժամը 01:12-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Երևանի Աճառյան փողոցում բախվել են «Օպելը», BMW-ն ու «Նիսանը». կան տուժածներ
Հունիսի 27-ին, ժամը 00:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Քամու հետևանքով Երևանում և մի քանի մարզերում վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղներ, տապալվել են ծառեր
Հունիսի 26-ին` ժամը 16:55-ից սկսած, Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային...
«Փաստ». Վիճակը շարունակում է մնալ ծանր
Պետության կողմից իրականացվող միջոցառումները հիմնականում կենտրոնացված են կոմունիկացիաների...
Օդանավերն ի վերջո բարեհաջող վայրէջք են կատարել «Զվարթնոց»-ում
Բանն այն է, որ  «Զվարթնոց» օդանավակայանում չէին կարողանում վայրէջք կատարել...
Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին մեքենաներ են բախվել. ուղևորներից մեկը մահացել է, կա 7 վիրավոր
Հունիսի 24-ին՝ ժամը 18:53-ին. Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Ամենաշատ