News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Չնայած նրան, որ 2020 թվականը բավական բարդ էր, այնուամենայնիվ, տնտեսությունում որոշ դրական փոփոխություններ են նկատվում: Մասնավորապես, հաջողվել է կրճատել ապրանքների առեւտրային բալանսի դեֆիցիտը, 2020 թվականի հունարի-նոյեմբերի ամիսներին այն կազմել է 1,8 մլրդ դոլար՝ ընդդեմ անցած տարվա նույն ժամանակահատվածի 2,4 մլրդ դոլարի: Այս մասին Երեւան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ ասել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի դոցենտ, տնտեսագետ Արտյոմ Պիլինը:

Նա հավելել է, որ Հայաստանից արտահանումը նվազել է 5 տոկոսով, իսկ Հայաստան ներմուծումը՝ 15 տոկոսով:

«Ընդ որում, Ռուսաստանում հայկական արտահանումը մնացել է ավելի կայուն՝ կրճատվելով 11 տոկոսով, այն դեպքում, երբ ԵԱՏՄ-ում արտահանումը նվազել է գրեթե մեկ երրորդով:

Չնայած ուղիղ արտասահմանյան ներդրումների հոսքի դանդաղեցման՝ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից աջակցությունը թույլ է տվել ֆինանսավորել բյուջեի աճող դեֆիցիտը: Բացի այդ, ազգային արժույթը՝ թեեւ նվազել է, սակայն չափավոր, ինչը եւս շատ կարեւոր է ՀՀ տնտեսության համար, որը խիստ կախված է ներմուծումից»,-նշել է Պիլինը:

Նրա գնահատմամբ՝ 2020 թվականի տնտեսական անկումը հանգեցրել է գործազրկության աճի՝ 2019-ին 19 տոկոսից հասնելով 24 տոկոսի 2020-ին:

«Ինչ վերաբերում է 2021 թվականին տնտեսական զարգացման կանխատեսումներին, ապա զինված հակամարտությունն էապես շտկել է դրանք՝ դեպի նվազեցում: Եթե 2020 թվականի աշնանը միջազգային կազմակերպությունները կանխատեսում էին Հայաստանում ՀՆԱ աճ 2021 թվականին 3,5-4 տոկոս մակարդակով, ապա այսօր ԱՄՀ կանխատեսումները 1 տոկոսի մակարդակում են, ինչն էապես ցածր է միջին համաշխարհային (3,2 տոկոս) եւ տարածաշրջանային ցուցանիշներից»,-եզրափակել է Պիլինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ սննդամթերքը 4,5 տոկոսով ավելի էժան է եղել. ի՞նչն է էժանացել
Դիտարկված բնակավայրերում տվյալ ապրանքների գները ապրիլին մարտի...
Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 6-ին, կազմել է...
Նախատեսվում է Շիրակի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր
Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցվի պետության կողմից...
Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել
ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման...
Ամենաշատ