News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Կոմունիկացիաների հետ կապված, աշխարքաղաքական իմաստով, կարեւոր գործընթացներ են ընթանում. առհասարակ, կոմունիկացիաներն են աշխարքաղաքական դասավորածության կարեւորագույն գործոններից մեկը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Քննարկենք Վրաստանին վերաբերվող զարգացումները:

Երկար ժամանակ Վրաստանը Կովկասի միջանցքի դերն էր կատարում, կամ եթե ավելի պատկերավոր ձեւակերպենք, Կովկասի դուռն էր ու դա է նրա տնտեսական ու աշխարքաղաքական հիմնական նշանակությունը: Հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հիմնական շահառուն Վրաստանն էր: Սակայն հիմա պատկերը կարող է փոխվել ու արդյունքում Վրաստանը դերը կարող է ի չիք դառնալ:

Եթե Ռուսաստանն ու Թուրքիան բացեն Սյունիքով, Իջեւանով ու Նախիջեւանով անցնող կոմունիկացիաները, Վրաստանի դերը կսկսի նվազել, նաեւ հարցականի տակ կդրվի Վրաստանի նավահանգիստների տնտեսական արդյունավետությունը: Դա եւ տնտեսական, եւ աշխարքաղաքական ազդեցություն է կարող ունենալ:

Պատահական չի, որ Վրաստանում արդեն սկսել են քննարկել Աբխազիայի երկաթուղու բացման հնարավորությունը:

Սակայն Վրաստանն իր արտաքին քաղաքականության փոփոխության դեպքում, կարող է վերականգնել իր դերը: Եթե Նախիջեւանով Իրան, հետեւապես Չինաստան, Պարսից ծոց, անգամ Հնդկաստան երկաթուղին աշխատի, ապա դա միակ հնարավորությունը կլինի եւ Աբխազիայի երկաթուղին աշխատեցնելու ու տրանզիտի համար գումար ստանալու, ինչպես նաեւ Վրաստանի նավահանգիստների արդյունավետությունը բարձրացնելու համար: Այդ դեպքում կմեծանա Վրաստանի ու Ռուսաստանի փոխադարձ տնտեսական կախվածությունը, նաեւ կփոխվի Վրաստանի արտաքին քաղաքականությունը:

Դա ինչ կտա մեզ, ինչ չի տա, Արցախի հարցում ինչ հնարավորություններ ու կորուստներ են կարող լինել, քննարկման հարց է (նաեւ կարեւոր է ունենալ ազգային շահերով առաջնորդվող կառավարություն, ինչը չունենք այս պահին), սակայն ակնհայտ է, որ լայնածավալ աշխարքաղաքական դասավորվածության փոփոխություններ են սկսվել»:

Կոմունիկացիաների հետ կապված, աշխարքաղաքական իմաստով, կարևոր գործընթացներ են ընթանում: Առհասարակ, կոմունիկացիաներն են...

Опубликовано Stepan Danielyan Пятница, 29 января 2021 г.
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ