News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանն ու Քաթարը պայմանագիր են նախաստորագրել` Հայաստանից Քաթար որակյալ աշխատուժ ներգրավելու մասին:

Հունիսի 6-8-ին Քաթարի աշխատանքի նախարար Նասեր Բին Աբդալլահ ալ-Համիդիի հրավերով այդ երկիր է մեկնել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարար Արթուր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը:

Պատվիրակության կազմում ընգրկված են եղել ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, ՀՀ ԱԳՆ եւ Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչներ:

Արթուր Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել Քաթարի աշխատանքի նախարարի, առեւտրաարդյունաբերական պալատի նախագահի տեղակալի, Համադ բժշկագիտական համալիրի եւ գործատու այլ գործակալությունների ղեկավարների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկված հարցերի շրջանակում փոխադարձ կարեւորվեց Հայաստանից Քաթար որակյալ աշխատուժի ներգրավման կարեւորությունը, մասնավորապես առողջապահության, ինժեներաճարտարապետական, տեխնոլոգիական ոլորտներում:

ՀՀ աշխատուժի օգտագործման իրավական եւ աշխատանքային պայմանագրի դրույթները հստակեցնելու նպատակով կայացած փորձագիտական քննարկման արդյունքում նախաստորագրվեց «ՀՀ եւ Կատարի միջեւ Քաթարի տարածքում Հայաստանի աշխատուժի օգտագործման մասին համաձայնագիրը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ