News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հնդկաստանը նախատեսում է օրենք ընդունել, որն մասնավոր կրիպտոարժույթներին, ինչպիսին է բիթքոինը, արգելում է հիմք ապահովել պաշտոնական թվային արժույթի ստեղծման համար խորհրդարանի ընթացիկ բյուջետային նստաշրջանի ընթացքում, գրում է TecCrunch-ը:

Օրակարգում, որը հրապարակվել է խորհրդարանի ստորին պալատի կայքում, նշվում է, որ օրենքը նպատակ ունի «արգելել բոլոր մասնավոր կրիպտոարժույթները Հնդկաստանում», սակայն թույլ է տալիս, «որոշ բացառություններով, խթանել կրիպտոարժութի բազային տեխնոլոգիան եւ դրա օգտագործումը:

Օրենքը նպատակ ունի նաեւ «բարենպաստ պայմաններ ստեղծել պաշտոնական թվային արժույթի ստեղծման համար», որը թողարկվելու է երկրի կենտրոնական բանկի կողմից, ասվում է փաստաթղթում:

2018-ին Հնդկաստանի կառավարական կոլեգիան առաջարկել էր արգելել բոլոր մասնավոր կրիպտոարժույթները եւ մինչեւ 10 տարվա ազատազրկում ներդնել օրինախախտների համար: Կոլեգիան կառավարությանն առաջարկել էր նաեւ ուսումնասիրել դեյրետային արժույթի թվային տարբերակի օգտագործման հնարավորությունն ու այն իրականացնելու եղանակները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ