News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Երկրորդ նախագահի հարցազրույցները միշտ սպասված են հանրության կողմից, մանավանդ այսօր, երբ գտնվում ենք մի շատ լուրջ հուսալքության ֆոնին: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

«Ստահակը սպանել է ժողովրդի մեջ հույսը: 2018-ին Նիկոլ Փաշինյանի հասարակության մեջ արթնացրել էր ահավոր մեր լավի սպասում: Դրա հետեւանքով ժողովրդի մեջ այսօր հոգեբանական լուրջ սթրես է տեղի ունեցել: Մարդկանց մեջ հանգել է հավատը դեպի ապագա: Անկախ նրանից, թե ով կգա Նիկոլ Փաշինյանից հետո, մենք ունենալու ենք խոշոր արտագաղթ»,-ասաց նա:

Արա Վարդանյանի խոսքով Նիկոլ Փաշինյանն ունի ընտրություն՝ կամ կհեռանա քաղաքակիրթ քաղաքական ճանապարհով, որն իրեն առաջարկում է «Հայրենիքի փրկության շարժումը», կամ նրան սպասվում է այն, ինչի մասին «Եռաբլուրում» խոսեց Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը՝ նշելով, որ ինքը վերացնելու է Նիկոլ Փաշինյանին:

«Ընդ որում, նախագահ Քոչարյանը դրեց նաեւ վերջին կետը. Նա ասաց՝ այ ստահակ, եթե նույնիսկ քեզ հրաշքով հաջողվի գնալ ընտրությունների, ապա այնտեղ էլ են քեզ սատկացնելու: Դրա համար որպես քաղաքական գործիչ, ես ասում եմ՝ Նիկոլ Փաշինյանը ծուղակում է: Այո, նա դեռեւս իշխանության է, միգուցե ընդդիմությունը կարող էր անել ավելին, քան արել է, բայց ես ասում եմ ժողովրդին, որ պետք է մասնակցել ընդդիմության բոլոր ցույցերին, հավատացած եղեք, որ միանշանակ հաղթելու ենք: Ժողովուրդը պետք է հասկանա, որ սխալվել է 2018-ի դեկտեմբերին, ընդունի իր սխալը եւ փորձենք նորից ազատագրել մեր երկիրն ու տանենք դեպի առաջ»,-ասաց նԱրա Վարդանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ