News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ արեւելյան ափին տեղի է ունեցել ուժգին փոթորիկ, ինչը հանգեցրել է դպրոցների, պատվաստման կետերի փակման եւ քաղաքացիների տեղաշարժման սահմանափակման: Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն այս պատճառով քաղաքում արտակարգ իրավիճակ է հայտարարել՝ բնակիչներին հանձնարարելով մնալ տանը եւ սահմանափակել ոչ անհրաժեշտ ուղեւորությունները, փոխանցում է RG-ն: 

Օդերեւութաբանները կանխատեսում են, որ Նյու Յորքում եւ եւս երեք նահանգներում ձյան ծածկույթը կկազմի 45-60 սանտիմետր, ինչը կարող է անցնել պատմական ռեկորդներից: «Մեզ մոտ արտակարգ իրավիճակ է,- ասել է դե Բլազիոն մամուլի ասուլիսի ժամանակ: - Ես վախենում եմ, որ սա բարդ իրավիճակ է, որը կարող է վատթարանալ»:

Տարերքի գերիշխանության տակ կհայտնվի ընդարձակ տարածք՝ Փենսիլվանիայից մինչեւ Մեն նահանգ, հայտնում է National Public Radio-ն: Կանխատեսվում է նաեւ ուժգին քամի, որի ուժգնությունը կհասնի վայրկյանում 22 մետրի: Խոսելով տեղումների ինտենսիվության մասին՝ ԱՄՆ Ազգային օդերեւութաբանական ծառայության օդերեւութաբանները նշել են, որ ընդամենը մեկ ժամում ձյան ծածկույթն ավելանում է 5 սանտիմետրով:

Եղանակային վատ պայմանները հանգեցրել են որոշ նահանգներում էլեկտրաէներգիայի անջատումների: Կոնեկտիկուտի եւ Նյու Ջերսիի նահանգապետները նույնպես արտակարգ իրավիճակ են հայտարարել, ինչպես եւ Ֆիլադելֆիայի իշխանությունները: Դպրոցներում դասերը չեղարկվել են: Շատ նահանգներ դադարեցրել են նաեւ COVID-19-ի թեստավորումները եւ կորոնավիրուսի դեմ պատվաստումները: Նյու Յորքում պատվաստման բոլոր կետերը մինչեւ չորեքշաբթի փակ կլինեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ