News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


«Ճամփորդիր առանց Covid-19-ի» ծրագիրը հաջողությամբ է մեկնարկել: Այս մասին այսօրվա՝ փետրվարի 4-ի կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընդամենը 7 քաղաքացու դեպքում է խոչընդոտ առաջացել մեկնելու, խոչընդոտը տեխնիկական բնույթի է, իսկ մեկնողների թիվը հազարավոր է: Բայց պետք է ասել, որ նաեւ Հայաստան եկողների թիվն է շատ մեծ, եւ սա եւս կարեւոր է տնտեսության համար»,- ասաց Փաշինյանը՝ հավաստիացնելով, որ սա նաեւ ճանապարհ է բացում տուրիզմի զարգացման համար:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին ասաց, որ Հայաստանից արդեն 3900 մարդ է մեկնել, մինչդեռ հանրապետություն է եկել 3400 քաղաքացի: «ՀՀ քաղաքացու անձնագրով մեկնածների թիվը 1423 է, իսկ ժամանածների թիվը՝ 1263»,- պարզաբանեց նա:

Ինչ վերաբերում է 7 քաղաքացիներին, որոնց Մոսկվայի օդանավակայանից հետ են ուղարկել, փոխվարչապետը հայտնեց, որ նախնական տեղեկություններով՝ նրանք մեկնել են թեստը հանձնելու QR կոդի թղթային տարբերակով:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հավելեց, որ ծրագիրը մեկնարկել է՝ նախ ընդգրկելով երկու լաբորատորիա, բայց դրանց եւս վեցն են միացել:

Այսպիսով Գրիգորյանը հերքեց Փաշինյանի այն հայտարարությունը, որ պիլոտային ծրագիրը գործելուց հետո իբր Հայաստան է եկել ավելի շատ քաղաքացի, քան մեկնել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ