News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանում տնտեսական անկումը կկազմի ավելի քան 10%, պետական պարտքի չափը կգերազանցի 9 միլիարդ դոլարը: Այս մասին փետրվարի 4-ին NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Նա պարզաբանեց, որ տնտեսությունը հետընթաց է ապրում, եւ այս իրավիճակում դրական միտումներ նկարագրելը բավականին բարդ է:

«Չեմ կիսում Հայաստանի ֆինանսների նախարարի կանխատեսումները 3,2% մակարդակով տնտեսական աճի վերաբերյալ: Նման համարձակ կանխատեսումներ կարելի է անել միայն նախորդ օրվա համեմատությամբ կամ, օրինակ, հասարակությանը մոլորության մեջ գցելու նպատակով: Երկրում տնտեսական իրավիճակն այսօր զարգացման նույնիսկ չնչին նշաններ ցույց չի տալիս»,- ասաց Բոստանջյանը:

Փորձագետը վստահություն հայտնեց, որ, ընդհակառակը, անկում է լինելու, եւ դա կապված է համավարակի եւ պատերազմի բացասական հետեւանքների հետ, որոնք հանգեցրել են տնտեսական գործունեության սահմանափակումների:

«Առանց այդ էլ մեր շրջանառությունը մեծ չէր: Իրավիճակը բարդանում է պետական կառավարման համակարգի չափազանց ցածր արդյունավետությամբ: Այս ամենը կհանգեցնի նրան, որ Հայաստանում կարող են տնտեսական անկման երկնիշ ցուցանիշներ գրանցվել, ավելի քան 10%»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է պետական պարտքին, ապա դրա չափը, ըստ փորձագետի, կգերազանցի 9 միլիարդ դոլարը:

Բոստանջյանը հիշեցրեց, որ կառավարությունը 750 միլիոն դոլարի չափով եվրապարտատոմսեր է թողարկել, եւ դա նույնպես պարտք է:

«Մենք արդեն համակերպվել ենք պարտքի հետ, բայց խնդիրն այն է, որ փողը գնում է ընթացիկ ծախսերը հոգալու համար, մինչդեռ պարտքի ինստիտուտը նախատեսված է կապիտալ ծրագրերի իրականացման միջոցով գործունեության նոր տեսակներ ստեղծելու համար»,- բացատրեց նա:

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ երկրի ազգային պարտքի չափը կարող է մոտենալ 8,9 միլիարդ դոլարի: Նա հավելել էր, որ 2021 թվականին Հայաստանում կանխատեսվում է 3,2% տնտեսական աճ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ամենաշատ