News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Dogecoin կրիպտոարժույթն աճել է ավելի քան 60%-ով այն բանից հետո, երբ միլիարդատեր գործարար Իլոն Մասկը Twitter-ում գրել է դրա մասին:

Dogecoin-ը, որը հիմնված է հանրահայտ ինտերնետային մեմի վրա, աճել է 67,99%-ով՝ հասնելով 0,054496 դոլարի, հայտնում է Coindesk կայքը որը նվիրված է բլոկչեյնին եւ կրիպտոարժույթին:

Մասկը Twitter-ում դեպի Լուսին շարժվող հրթիռի լուսանկարի տակ գել է․ «Dogecoin-ը ժողովրդական կրիպտոարժույթ է»։

Tesla-ի ղեկավարը նաեւ հրապարակել է իր խմբագրված պատկերը սիբա-ինու շան հետ՝ Doge մեմի կենտրոնում, ինչպես նաեւ կրիպտոարժույթի լոգոն:

Twitter-ում 45,2 միլիոն հետեւորդ ունեցող Մասկը սկսել է պատմել կոնկրետ ընկերությունների ու կրիպտոարժույթների մասին, ինչը նպաստել է դրանց գների բարձրացմանը:

GameStop ի, Etsy-ի եւ CD Projekt-ի բաժնետոմսերը կտրուկ աճել են Twitter-ի նրա հաշվում դրանց վերաբերյալ մեկնաբանություններից հետո:

Dogecoin-ը ստեղծվել է հիմնականում որպես 2013 թվականի կրիպտոխելահեղության երգիծական քննադատություն, բայց այն դեռ կարելի է գնել եւ վաճառել թվային արժույթների բորսաներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ