Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել է Մոսկվայում Շվեյցարիայի դեսպան Կ. Մարտի Լանգի հետ:
«Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Վրաստանի հետ հարաբերություններում Ռուսաստանի շահերը ներկայացնելու, ԱՊՀ տարածքում գործընթացների, ներառյալ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ Շվեյցարիայի միջնորդական առաքելության իրականացման վերաբերյալ», - ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: