News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Պետքարտուղարությունը հերքել է 2016 թվականի հուլիսի հեղաշրջման փորձին ԱՄՆ մասնակցության մասին Թուրքիայի ՆԳ նախարարի մեղադրանքները:

«Միացյալ Նահանգները չի մասնակցել 2016 թվականին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձին եւ անմիջապես այն դատապարտել է: Հակառակի մասին վերջին պնդումները, որ կատարել են թուրք բարձրաստիճան պաշտոնյաները, բացարձակ սուտ են:

Այդ դիտողությունները եւ այլ չհիմնավորված ու անպատասխանատու հայտարարությունները Թուրքիայում իրադարձությունների համար ԱՄՆ պատասխանատվության վերաբերյալ անհամատեղելի են Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակցի եւ ԱՄՆ ռազմավարական գործընկերոջ կարգավիճակին»,- նշված է Պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի ՆԳ նախարարը Միացյալ Նահանգներին մեղադրել է այն բանում, որ նա է կանգնած եղել 2016 թվականի չհաջողված հեղաշրջման հետեւում: Սուլեյման Սոյլուն Hurriyet-ին ասել էր, որ Միացյալ Նահանգները ձեռնարկել է հեղաշրջման փորձը, իսկ Գյուլենի «ցանցը» այն իրականացրել է՝ հավելելով, որ «Եվրոպան կատարվածից հիացած էր»: «Միանգամայն ակնհայտ է, որ հուլիսի 15-ի հետեւում Միացյալ Նահանգներն է կանգնած»,- ասել էր նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ