News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Արեւմուտքը ձգտում է հետխորհրդային տարածքը մշտական ​​հակամարտության եւ լարվածության գոտու վերածել: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Մեր հարեւան պետություններում իրավիճակն ապակայունացնելու փորձերը շարունակվում են` դրանց զարգացման վեկտորն արմատապես փոխելու, Ռուսաստանից պոկելու եւ խորթ արժեքային համակարգի մեջ մտցնելու համար: Մենք տեսնում ենք  Արեւմուտքի` հետխորհրդային տարածքը մշտական ​​հակամարտության եւ լարվածության գոտու վերածելու ձգտումը: Մեր խնդիրն այդպիսի քաղաքականությանը հակազդելն է: Ընդ որում, երբեմն մեզ մեղադրում են իբր Խորհրդային Միությունը վերստեղծելու պլանների մշակման մեջ: Դա ճիշտ չէ. Մոսկվան հետեւողականորեն պաշտպանում է հավասար եւ փոխշահավետ համագործակցությունը հետխորհրդային բոլոր երկրների հետ` ապավինելով տարբեր ոլորտներում առկա ավանդական կապերին: Վստահ ենք, որ ԱՊՀ գործընկերները հստակ պատկերացնում են այն մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնք իրենց մեջ պարունակում են դրսից ներշնչված ներքին ցնցումները: Հուսով ենք, որ մեր ընկերները կկարողանան կառուցողականորեն լուծել իրենց առջեւ ծառացած քաղաքական եւ սոցիալ-տնտեսական խնդիրները: Մեր կողմից մենք բազմակողմանի աջակցություն կցուցաբերենք` օգտագործելով այդ թվում նաեւ ինտեգրացիոն միությունների` ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի հնարավորությունները»,- ասել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ