News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Երրորդ ռեյխի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի անձնական զուգարանակոնքի նստարանը, որ նրա լոգասենյակից են գողացել, ԱՄՆ-ում վաճառել են ավելի քան 18 000 դոլարով, հայտնում է Lenta-ն՝ հղում անելով Daily Mail-ին:

Alexander Auctions աճուրդի տան աշխատակիցները ենթադրում էին, որ լոտը 15 000 դոլարով կվաճառվի՝ նախնական 5000 դոլար արժեքի դեպքում: Սակայն Մերիլենդ նահանգի Չեսափիք Սիթիի սակարկումներում ի վերջո հաղթել է անանուն գնորդը, ով 18 750 դոլար է առաջարկել կափարիչով փայտե աթոռակի համար:

Ներքին կահավորման իրը 1945թ. մայիսին Ալպերի Բերհոֆ նստավայրից հանել է զինվոր Ռագնվալդ Բորխը, որը ֆրանսիական բանակի հետ միասին առաջիններից է հայտնվել Հիտլերի տանը: Այն զինվորի որդին է վաճառքի հանել:

Չնայած այն հանգամանքին, որ ռմբակոծության ժամանակ նստավայրը շատ է վնասվել, զինվորականներին հաջողվել է այնտեղից բազմաթիվ իրեր վերցնել՝ որպես հիշատակ: Նստարանից բացի, Բորխը առանձնատնից գողացել է մի քանի յուղաներկ նկարներ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ