News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Իշխանությունները մտադիր են 2021 թվականին հասնել 1 մլրդ դոլար ներդրումային ծրագրի իրականացման: Այս մասին փետրվարի 10-ին Ազգային ժողովի նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Նրա խոսքով՝ այս փուլում դիտարկվում են մի քանի տասնյակ ներդրումային ծրագրեր, որոնք կուտակվել են վերջին տարիներին եւ ինչ-ինչ պատճառներով չեն իրականացվում: Նախարարի տարբերակով՝ հիմնական խնդիրը շուկայում այս ծրագրերի առաջ մղման աշխատանքի համար պետական տարբեր կառույցներում անհրաժեշտ մոտիվացիայի բացակայությունն է:

«Կարելի է ասել, որ մենք ձեռքով աշխատելու ռեժիմում ներդրողներին օգնում ենք իրենց նախագծերը շուկա դուրս բերել: Դրա համար ես ամեն օր մի քանի ժամ եմ տրամադրում... Արդյունքի մասին կարելի է խոսել միայն դրան հասնելուց հետո: Բայց կարող եմ ասել, որ մենք ամեն օր արդյունք ունենք»,- ասաց Քերոբյանը:

Ինչ վերաբերում է կարճաժամկետ նպատակներին, ապա, ինչպես նշեց նախարարը, այս տարի ներդրումները պետք է հասցվեն մինչեւ 1 մլրդ դոլարի: Նա վստահ է, որ եթե հաշվի առնեն բոլոր ընթացիկ նախագծերը, այդ ծրագիրը կարող է միանգամայն իրատեսական թվալ:

Ի թիվս այլոց՝ Քերոբյանն առանձնացրեց հյուրանոցային համալիրի նստեղծման նախագիծը, շվեդական ընկերության կողմից 30 մլն դոլարի IT նախագիծը եւ մի շարք այլ նախագծեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 8-ին, կազմել է...
Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման...
Գնել Սանոսյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կիրականացվի գոյություն…
Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր
Ի դեպ, հայտարարագրման գործընթացը հետագայում հեշտացնելու համար...
Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արարատի մարզ՝ 1 ծրագրի համար առաջարկվում է վճարել 55,7 միլիոն դդրամ, Արմավիրի մարզ՝ 3 ծրագրի համար...
Ամենաշատ