News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ռուսաստանից վտարված եվրոպացի դիվանագետները՝ Գերմանիայից, Լեհաստանից եւ Շվեդիայից, հիանալի հասկացել են, որ խախտում են Ռուսաստանի օրենքները, քանի որ ցույցերը, որոնց նրանք մասնակցել են, չհամաձայնեցված են եղել, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա նշել է, որ «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիան պարունակում է դրույթ այն մասին, որ «արտոնություններից եւ անձեռնմխելիությունից օգտվող բոլոր անձինք պարտավոր են, առանց վնաս հասցնելու իրենց արտոնություններին եւ անձեռնմխելիությանը, հարգել ընդունող երկրի օրենքներն ու կանոնները»: Միեւնույն ժամանակ, Զախարովան հիշեցրել է, որ Ռուսաստանում դեռ անցյալ տարվա մարտին արգելել են բոլոր հասարակական եւ զանգվածային միջոցառումների անցկացումը։

«Արտասահմանյան դիվանագետները լավ տեղյակ էին դրան: Այսպիսով, Շվեդիայի եւ Լեհաստանի գլխավոր հյուպատոսությունների եւ Գերմանիայի դեսպանության աշխատակիցների մասնակցությունը հունվարի 23-ին եւ 31-ին անցկացված միջոցառումներին ոչ միայն միջամտություն է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերին, այլեւ ընդունող պետության օրենքների գիտակցված խախտում է»,- ասել է Զախարովան ճեպազրույցում:

Անցյալ շաբաթ ՌԴ ԱԳՆ-ը հայտնել էր, որ Ռուսաստանում չհամաձայնեցված ցույցերին մասնակցած՝ Շվեդիայի, Լեհաստանի եւ Գերմանիայի դիվանագետները ճանաչվել են «պերսոնա նոն գրատա» եւ մոտ ժամանակներս կլքեն երկիրը: Խոսքը Սանկտ Պետերբուրգում Շվեդիայի Թագավորության եւ Լեհաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունների եւ Մոսկվայում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության դիվանագետների մասին է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ