News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Շարժումը շարունակվում է, ամսի 20-ին կլինի մեծ հանրահավաքը, դրանից հետո կլինեն բողոքի, անհնազանդության ակցիաներ  Երևանում եւ Երեւանից դուրս: Այս մասին, այսօր՝ փետրվարի 15-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Քանի այս իշխանությունը կա, մենք ամեն առավոտ նոր իրողության առջեւ ենք կանգնելու: Այս երեք ամսվա մեջ բազմաթիվ անգամ դրա ապացույցը տեսել ենք: Հիմա էլ ասում եմ, առաջիկայում այս սրիկաների կառավարությունը նոր փաստաթղթեր է ստորագրելու թշնամի երկրի հետ: Ես ենթադրում եմ, որ հիմա Դավիթ Բեկի հետ կապված կրկին լուրջ մտահոգություն ունենք, ոնց որ ժամանակին ասում էինք Շուռնուխի, Որոտանի մասին»,-ասաց նա:

Իշխան Սաղաթելյանը հավելեց, որ իր ձեռքի տակ փաստաթուղթ չկա, բայց կա տեղեկություն, որ հիմա նման հարցեր քննարկվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ