News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երկիրն, ըստ էության, խորհրդարանում պահում է ձրիակերների մի ամբողջ բանակ՝ կազմված ավելի քան 130 պատգամավորներից, ինչպես նաեւ նրանց օգնականներից ու խորհրդականներից, որոնք ոչ մի բանով չեն զբաղվում: Այս մասին փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Հայաստանի Մտավոր սեփականության պաշտպանության ասոցիացիայի ղեկավար Գագիկ Մանասյանը՝ հավելելով, որ հանրապետության համար սա շքեղություն է:

Նրա պարզաբանմամբ՝ իր ղեկավարած կազմակերպությունը մշակում է կառավարման այնպիսի մոդել, որը կփոխարինի խորհրդարանին, եւ այդ աշխատանքները մոտ ժամանակում կավարտվեն:

Մանասյանը նաեւ Վրաստանի, Ռուսաստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի հետ սերտ համագործակցության կոչ արեց: «Շատ կարեւոր է տարածաշրջանում մեր միակ քրիստոնյա հարեւան Վրաստանի հետ հարաբերությունների, այդ թվում տրանսպորտային կապերի լուրջ նրուժի օգտագործումը»,- նշեց փորձագետը:

Նրա խոսքով՝ Աբխազիայի հետ երկաթուղային հաղորդակցության հնարավոր բացումը նոր հնարավորություններ կստեղծի եւ լուրջ այլընտրանք կդառնա Ադրբեջանով ճանապարհին: «Մենք նախաձեռնել ենք Հայ-վրացական մշակութային գերծիչների ասոցիացիայի ստեղծում: Մտածում ենք նաեւ առանց սահմանների սկզբունքի վրա հիմնված հարաբերությունների հարթակ ստեղծելու մասին»,- շեշտեց նա:

Մանասյանի համոզմամբ՝ հայրենիքի փրկությունը կախված է մտավորականներից, եւ հիմա կատարվում են ունեցած ռեսուրսների գույքագրման աշխատանքներ: «Այս 30 տարում ժողովուրդը հեռացել է մտավորականներից եւ հակառակը: Հայաստանում չկա մտավորականության այնպիսի ներկայացուցիչ, ում խոսքն անհապաղորեն կազդեր հանրության վրա: Անհրաժեշտ է վերականգնել մտավորականության հեղինակությունն ու դերը: Արժեքների հոգեւոր համակարգից անցումը առեւտրական եւ վաշխառուական հարաբերություններին հանրության մեջ սկսվել է անկախություն ձեռք բերելուց հետո 1-2 տարի անց: Մենք չենք օգտագործում մեր մտավոր ռեսուրսը: Մտավորականությունը չեզոք է նաեւ այն պատճառով, որ նրա կարծիքի հանրային պահանջ չկա, այս պատճառով այն փաստացի  դադարել է կատարել գաղափարների գեներատորի դերը: Բայց մտավորականությունը սկսում է արթնանալ: Եվ պոտեք է հուսալ, որ դա հետեւողական բնույթ կկրի»,- ամփոփեց Գագիկ Մանասյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ