News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ավստրալիայում կոկորդիլոսի մեջ մարդու մասունքներ են գտել կորած ձկնորսի որոնումների ժամանակ, որին, ըստ իշխանությունների մտավախությունների, հավանաբար, կերել է սողուններից մեկը:

Հինգշաբթի ցերեկը 69-ամյա Էնդրյու Հերդը ձկնորսություն էր անում Քվինսլենդի հյուսիս-արեւելքում Հինչինբրուկ կղզու մոտ, բայց այդպես էլ չի վերադարձել, հայտնում է Independent-ը:

Նրա կինը Գայունդա Կրիկում հայտնաբերել է շրջված նավակը եւ իրազեկել ոստիկանությանը: Շրջակա միջավայրի եւ գիտության դեպարտամենտի աշխատակիցներն ավելի ուշ նավակի գտնվելու վայրում երկու կոկորդիլոսի են բռնել եւ նրանց քնեցրել են: 14 ֆուտ երկարությամբ կոկորդիլոսներից մեկի մեջ մարդու մասունքներ կային: Ենթադրաբար պատկանում են Էնդրյուին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ