News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Այսօրվանից՝ փետրվարի 17- ից Հայփոստն ավելի քանի 35 տոկոսով իջեցնում է Հայաստանից դեպի Ֆրանսիա առաքումների գործող սակագները:

Ընկերության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Նման հնարավորություն է ստեղծվել Հայփոստի և Ֆրանսիայի փոստի ազգային օպերատոր «La Poste»- ի հետ բանակցությունների արդյունքում:

Մինչև 1 կգ ծանրոցի համար նոր սակագին է սահմանվել՝ 9,900 դրամ, նախկին 14,900 դրամի փոխարեն (34% նվազեցում):

Յուրաքանչյուր հավելյալ լրիվ և ոչ լրիվ կգ.-ի համար սահմանվել է 2,900 դրամ, նախկին  6,000 դրամի փոխարեն (52% նվազեցում):

Ինչպես նշում է Հայփոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը. «Ֆրանսիան ծանրոցների առաքման Եվրոպայի ամենապահանջված ուղղությունն է: Շատ ուրախալի է, որ Լա փոստի հետ բանակցությունների արդյունքում կարողացանք սակագներն իջեցնել: Կարծում եմ, որ սա կնպաստի ինչպես Ֆրանսիայի սփյուռքի հետ կապի ամրապնդմանը, այնպես էլ կօգնի փոքր և միջին բիզնեսին, որոնց հիմնական առաքման ուղղությունը Ֆրանսիան է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 2-ին, կազմել է...
Շրջանառության հարկը պետք է ընդհանրապես դուրս գա. Հայաստանում պետք է լինի մեկ հարկային համակարգ. Փաշինյան
Ում պետք է օգնել, եկեք սուբսիդիաներով օգնենք, բերենք գումարը պետական բյուջե, ում կհամարենք, որ արդար է, որ օգնենք՝ օգնենք...
Հենց շրջանառության հարկի համակարգից թռնելու պահը գալիս է՝ մեր տնտեսվարողները արգելակները միացնում են. Փաշինյան
Ժամանակն է արձանագրել, որ  շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է...
Ամենաշատ