News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիային մտահոգում է Դուբայի կառավարչի դստեր ճակատագիրը տեսահոլովակների հայտնվելուց հետո, որոնցում նա մտավախություն է հայտնում իր կյանքի համար:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը «տագնապալի» է անվանել կադրերը, որտեղ նա ասում է, որ իրեն կալանքի տակ են պահում:

Շեյխուհի Լատիֆան, ում չեն տեսել այն բանից հետո, երբ նա փորձել է փախուստի դիմել ԱՄԷ-ից 2018-ի մարտին, տեսահոլովակում, որը հեռարձակվել է BBC-ով, հայտարարել է, որ վախենում է իր կյանքի համար:

BBC-ն հայտնել է, որ հոլովակը նկարահանվել է մեկ տարի անց այն բանից հետո, երբ Լատիվային առեւանգել եւ վերադարձրել են Դուբայ: Կադրերում նա նստած է լոգասենյակի անկյունում: «Ես կալանավոր եմ: Այս վիլլան վերածել են բանտի»,-ասել է նա:

Լատիֆայի հայրը՝ շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ ալ-Մաքթումը, ԱՄԷ-ի փոխնախագահն ու վարչապետն է:

2018-ին Լատիֆան փորձել է փախչել ԱՄԷ-ից նավակով, որը բռնել են Հնդկաստանի ափերի մոտ: Դուբայի կառավարության աղբյուրն ավելի ուշ հայտնել է, որ նրան «վերադարձրել են», ԱՄԷ-ում հրապարակել են Լատիֆայի լուսանկարները՝ ասել, որ նա «անհրաժեշտ օգնություն է ստացել»:

2019-ին շեյխ Մոհամեդի նախկին կին Հայա Բինտ ալ Հուսեյնը հեռացել է Դուբայից այն բանից հետո, երբ իմացել է, թե ինչպես է երկրի տիրակալը վերաբերվել դստերը՝ արքայադուստր Լատիֆային։ Նա մեկնել է Լոնդոն: Անցած տարի Մեծ Բրիտանիայի Բարձրագույն դատարանը բավարարել է երեխաներին նրա խնամակալությանը հանձնելու մասին միջնորդությունը՝ նրանց թույլ տալով ապրել Լոնդոնում:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ