News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի շուրջ խաղաղ բանակցությունները բավարար առաջընթացի չեն հասել, որպեսզի թույլ տան արտասահմանյան զորքերի դուրսբերումը: Այս մասին ՆԱՏՕ-ի իր գործընկերների հետ վիրտուալ հանդիպումից առաջ հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը:

Աֆղանստանի կառավարությունն ու «Թալիբան» շարժման գրոհայինները Դոհայում խաղաղ բանակցություններ են սկսել անցյալ տարվա սեպտեմբերին, սակայն բանակցությունները փակուղի են մտել։

ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները հինգշաբթի օրը կքննարկեն` արդյոք «Թալիբանը» կատարում է ԱՄՆ-ի հետ 2020թ. առանձին խաղաղ համաձայնագիրը, որը գրոհայիններին կոչ է անում զսպել գրոհները եւ օտարերկրյա զորքերը դուրս բերել մինչեւ մայիսի 1-ը:

«Խաղաղ բանակցություններում առաջընթացի բացակայությունը նշանակում է, որ մենք պետք է պատրաստվենք անվտանգության փոփոխվող իրավիճակին եւ աճող սպառնալիքին՝ ինչպես միջազգային զորքերի, այնպես էլ մեր սեփական զինվորների համար»,- ասել է Կրամպ-Կարենբաուերը:

Գերմանիան շուրջ 1100 զինվոր է ներդրել ՆԱՏՕ-ի առաքելության համար, որի ընդհանուր թիվը կազմում է 9600 մարդ, որոնք սովորեցնում են աֆղանական ուժերին եւ նրանց օժանդակություն են ցուցաբերում: Առաքելության կազմում ներառված են նաեւ ԱՄՆ-ի շուրջ 2500 զինծառայողներ:

Շատերը մտավախություն ունեն, որ Աֆղանստանում արտաքին միջամտության երկու տասնամյակների ընթացքում գրանցված առաջընթացը կարող է արագորեն խաթարվել, եթե ՆԱՏՕ-ի ուժերը դուրս բերվեն, ինչը սպառնալիքի տակ կդնի տարբեր ոլորտներում հաջողությունները՝ կանանց իրավունքներից մինչեւ ժողովրդավարություն։

Կրամպ-Կարենբաուերը կրկնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի մեկնաբանությունները, ով ավելի վաղ ասել էր, թե «Թալիբանը» պետք է ավելին անի Միացյալ Նահանգների հետ 2020 թվականի խաղաղ համաձայնագրի պայմանները կատարելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի...
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ամենաշատ