News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Պարզվում է՝ ժամանակակից մեծ քաղաքներն այնքան ծանր են, որ դրանց տակ լիտոսֆերան՝ մեր մոլորակի արտաքին թաղանթը տառացիորեն ճկվում է, նշում է Planet- today-ը՝ վկայակոչելով AGU Advances պարբերականը:

Սա չափազանց վտանգավոր է, քանի որ տեղի է ունենում միաժամանակ ծովի մակարդակի բարձրացում՝ պայմանավորված գլոբալ տաքացման հետեւանքով սառցադաշտերի հալոցքով:

Երկրաբանները պարզել են, որ Սան Ֆրանցիսկո քաղաքը իր գոյության ընթացքում 80 մմ իջել է: Վտանգն այն է, որ Սան Ֆրանցիսկոն օվկիանոսի ափին է, ուստի քաղաքին սպառնում է ծովի մակարդակի բարձրացումը, որը, կանխատեսումների համաձայն, ընթացիկ հարյուրամյակի կեսին կարող է կազմել 300 մմ: Հիմա, երբ գիտնականները տեղեկացել են սեփական քաշի պատճառով մեգապոլիսի դանդաղորեն իջնելու մասին, լրացուցիչ մտավախություններ են առաջացել:

«Ժամանակակից քաղաքներն ունեն շատ խիտ կառուցապատում, եւ այս փաստը դրանց ստիպում է տառացիորեն ընկղմվել երկրակեղեւի մեջ: Օրինակ՝ Սան Ֆրանցիսկոյի զանգվածը կազմում է մոտ 1,6 տրլն կգ. այս զանգվածը կարող է հրահրել խզվածքային բլոկների՝ լողացող սալերի մակարդակների փոփոխություն, որոնք կազմում են մոլորակի մակերեւույթը»,- նշում են հետազոտողները:

Նոր գիտական աշխատանքի հեղինակները նշել են, որ Սան Ֆրանցիսկոյի եւ առափնյա մյուս մեգապոլիսների հավանական ջրասուզման շրջանների մանրակրկիտ մոդելավորման համար անհրաժեշտ է կիրառել արբանյակային լուսանկարները: «Ջրասուզման ռիսկերը միայն աճելու են, քանի որ Երկրի բնակչությունը անհամամասնորեն տեղաշարժվում է դեպի ափամերձ շրջաններ՝ առաջացնելով առափնյա քաղաքների զանգվածի մեծացում»,- ամփոփում են երկրաբանները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ