News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Չեխիան աշխարհում առաջինը բիզնեսի մասնակցությամբ զորավարժություններ է անցկացնում՝ տնտեսության հիմնական ճյուղերը կիբեռհարձակումներից եւ մատակարարման շղթայի խափանումներից պաշտպանելու համար, գրում է Financial Times-ը: Պարբերականը Չեխիայի հանդեպ «թշնամական» երկրներ համարում է Չինաստանը եւ Ռուսաստանը:

Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ֆինլանդիան եւ Շվեդիան, արդեն աշխատում են անվտանգության պլանավորման մեջ ամբողջ համայնքին ներգրավելու ուղղությամբ: Սակայն Չեխիան դարձել է առաջին պետությունը, որն աշխատում է տնտեսության յուրաքանչյուր կոնկրետ հատվածում «գորշ գոտու» սպառնալիքների դեմ: Թերթը բացատրում է, որ «գորշ գոտու» տակ հասկացվում է ինչ-որ միջին բան՝ խաղաղ փոխհարաբերությունների եւ զինված բախումների միջեւ: Նա նշում է, որ դրա հետ կապված մտահոգություններն աճել են ամերիկյան գերատեսչությունների վրա հաքերային հարձակումներից հետո, երբ ԱՄՆ հետախուզական ծառայությունները կասկածում էին ռուսներին (Կրեմլը հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները):

Ընկերությունների հետ կապված վարժանքները ներառում են սպառնալիքների քննարկում՝ ազգային անվտանգության խորհրդատուի հետ, սպառնալիքների հայտնաբերման սեմինարներ եւ սիմուլյացիա, թե ինչպես պետք է արձագանքել կիբեռհարձակումներին, ինչպես նաեւ էներգիայի եւ մատակարարման շղթաների հետ կապված խնդիրներին: FT-ն զորավարժությունների առավել «զգայուն» կողմ է համարում յուրաքանչյուր կոնկրետ ընկերության հետ քննարկումն այն մասին, թե որոնք են նրա խոցելի կողմերը:

Չեխիայի պաշտպանության նախարարի տեղակալ Տոմաշ Կոպեչնին զորավարժությունները կազմակերպել է երկրի հինգ խոշորագույն պաշտպանական ընկերությունների հետ եւ հույս ունի այս տարի ավելի ուշ ընդլայնել ծրագիրը արդյունաբերության այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են էներգետիկան, տեղեկատվական տեխնոլոգիաները, առողջապահությունը եւ սննդի արդյունաբերությունը:

Չինաստանի վերափոխումը Եվրամիության «համակարգված մրցակցի» նշանակում է, որ բիզնեսը գնալով ավելի հաճախ է բախվում օտարերկրյա ներդրողների մտավոր սեփականությունը գողանալու կամ մրցակիցների նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու փորձերին, նշել է Կոպեչնին, փոխանցում է Forbes-ը:

Դեկտեմբերին Կոպեչնին տեղեկատվություն է տրամադրել ՆԱՏՕ-ի չեխական նախաձեռնության վերաբերյալ: Այդ ժամանակից ի վեր նա, իր խոսքով,մրցակցության մեջ է ավելի քան 10 երկրների հետ, որոնք ցանկանում են ավելին իմանալ զորավարժությունների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ